Բավ է պառակտվել
28-11-2014 13:59

Մոսկվայում միգրանտները տարեկան 5400 ռուբլի կվճարեն բուժապահովագրության համար

Մոսկվայում աշխատանքի տեղավորվելու համար 2015թ. միգրանտները պետք է կամավոր բժշկական ապահովագրություն անցնեն, որի արժեքը տարեկան 5400 հազար ռուբլի է, փոխանցում է Russian Today-ը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական քաղաքականության դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
ԴՄԾ-ից գնելով փաստաթուղթը՝ միգրանտները կարող են համաբուժարաններում ախտորոշում ստանալ, ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտություններ անցնել, էլեկտրասրտագրություն, արյան տարրալուծում, այցելել վնասվածքաբանի մոտ, ատամնացավի դեպքում՝ դիմել ատամնաբույժի եւ անհրաժեշտության դեպքում բժշկի թուղթ ներկայացնել աշխատավայր: Այժմ միգրանտները կարող են անվճար շտապօգնություն կանչել, նաեւ՝ անհետաձգելի օգնություն ստանալ: