Բավ է պառակտվել
07-08-2015 12:25

ՌԴ-ում ներգաղթյալներին ցանկանում են ազատել պատմության քննություններից

Ռուսաստանի մարդու իրավունքների խորհրդում հանդես են եկել ներգաղթյալների համար պատմության և ռուսական օրենսդրության հիմունքների պարտադիր թեստավորումը չեղյալ հայտարարելու օգտին: 
Իրավապաշտպաններն առաջարկում են փոխարինել դրանք «Միգրացիոն քաղաքականության հիմունքներով»: ՌԴ մի շարք սուբյեկտներում գործում են անօրինական աշխատուժի դեմ պայքարի սեփական ծրագրեր: Ձեռնարկատերերի համար կազմակերպվել են սեմինարներ, որտեղ նրանց սովորեցնում են չխախտել օրենքն օտարերկրացուն աշխատանքի ընդունելիս: 
Մինչ աշուն իրավապաշտպանները մտադիր են Պետական դումա ուղարկել աշխատանքային ներգաղթյալների հետ կապված ռուսական օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ առաջարկները: Մարդու իրավունքների խորհրդում միգրացիոն քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Եվգենի Բոբրովի խոսքով՝ արդեն կարելի է մի քանի կետի մասին խոսել: 
Այդպես, նա առաջարկում է վերացնել աշխատանքի տեղավորվել ցանկացող ներգաղթյալների համար Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների վերաբերյալ քննությունը: «Հասկանալի է, որ նրանք պետք է իմանան ռուսերեն, բայց ինչո՞ւ խորանալ պատմական մանրամասների մեջ: Առավել ևս թեստավորման արդյունքներով մենք տեսնում ենք, որ այդ առարկաների վերաբերյալ նրանց գիտելիքների մակարդակը, անկախ քննության արդյունքներից, փաստացիորեն զրո է»,- ասել է նա: 
Իրավապաշտպանն առաջարկում է այդ երկու առարկաների փոխարեն ծրագրում ներառել «Միգրացիոն քաղաքականության հիմունքները», «որպեսզի գաստարբայտերները գիտակցեն, թե ինչ կարգեր պետք է նրանք պահեն այդ երկրում և ինչ է սպառնում նրանց, եթե նրանք դա չանեն»: