03-02-2017 12:15

Առանց աշխատանքային պայմանագրերի միգրանտները Ռուսաստանից կվտարվեն


ՌԴ ՆԳՆ-ն մշակել է օրենքի նախագիծ, որով նախատեսում է Ռուսաստանից վտարել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների այն քաղաքացիներին, ովքեր չունեն աշխատանքային պայմանագիր: Բացի այդ օրինախախտների համար նախատեսված է նաև դրամանակ տուգանք: Բացառություն են կազմում Բելոռուսիայի քաղաքացիները՝ նրանք ազատված են միգրացիոն քարտ ստանալու պարտավորությունից:
Ներկայումս ԵՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելոռուսի աշխատանքային միգրանտները ազատված են միության անդամ երկրներում աշխատանքի թույտվություն ստանալու պարտավորությունից: Տվյալ պետության տարածքում միգրանտի գտնվելու և աշխատելու ժամկետը որոշվում է աշխատանքային պայմանագրի վավերականության ժամկետով: Սակայն, դրա բացակայության համար պատասխանատվությունը նախատեսված է միայն աշխատանքային, բայց ո՛չ միգրացիոն օրենսդրությամբ:
ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է լրացում կատարել Դաշնային օրենսդրության 2002 թ. հուլիսի 25 –ի № 115-ԴՕ-ի՝ «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքում, ավելացնելով .« Օտարերկրյա քաղաքացին, ով ներկայումս գործեղ դաշնային օրենքների կամ Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրի համաձայն աշխատանքային գործունեություն իրականացնելու համար աշխատանքի թույլտվություն կամ արտոնագիր չունի, իրավունք չունի աշխատանքային գործունեություն իրականացնել՝ առանց աշխատանքներ կատարելու (ծառայություններ մատուցելու ) համար աշխատանքային պայմանագիր կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր կնքելու:
Օրինագծի հեղինակների կարծիքով դա անհրաժեշտ է ԵՏՄ երկրների քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու ժամկետները վերահսկելու համար:
Փաստաթղթի հեղինակները նաև առաջարկում են լրացում կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՌԴ Օրենսգրքում և 2-5 հազ. ռուբլու չափով տուգանել ու ՌԴ տարածքից վտարել աշխատանքային կամ քաղաքացիա-օրենսդրական պայմանագրերի բացակայության դեպքում:
Պաշտոնատար անձանց համար նախատեսված է 25 հազ.-ից- 50 հազ. ռուբլի տուգանք, իրավաբանական անձանց համար՝ 250 հազ.-ից -800 հազ.: Կամ գործունեության կասեցում 14 –ից 90 օր ժամկետով:
Առաջարկվում է արգելք մտցնել նաև աշխատանքային գործունեության մեջ օտարերկրյա քաղաքացիների և առանց քաղաքացիության անձանց ներգրավման վրա՝ այն դեպքում, եթե միգրացիոն թերթիկում աշխատանքը չի նշվում իբրև այցի պատճառ:
Բացառությունը նախատեսված է միայն Բելոռուսի քաղաքացիների համար, ովքեր ազատված են միգրացիոն թերթիկ ստանալու պարտավորությունից:
Մայրաքաղաքային կառավարության ազգությունների խնդրով խորհրդի նախագահ, Միջազգային կապերի զարգացման «Добрососедство» («Լավ հարևանություն»)հիմնադրամի նախագահ Յուրի Մոսկովսկին գտնում է, որ դա ճիշտ դիրքորոշում է:
« Ներկայումս ԵՏՄ երկրներից միգրանտները ավելի շահեկան վիճակում են, քան այլ երկրներից միգրանտները, և նույնիսկ Ռուսաստանի ներքին միգրանտները»,- նշել է Յուրի Մոսկովսկին, և հավելել, որ.« Դա վնաս է հասցնում մեր էկոնոմիկային և այլ երկրների հետ փոխհարաբերություններին: Եվ եթե աշխատանքային պայմանագրերի կետը նախկինում չէր նախատեսվել, ապա դա չի նշանակում, որ այն չէր ենթադրվում: Պարզապես հիմա ամեն ինչ կարող է իր տեղն ընկնել:
Ինչպես գտնում է ՌԴ ՆԳՆ Միգրացիայի հարցերով գլխավոր վարչության ղեկավար Օլգա Կիրիլովան.« Երկիր մուտք գործել և հեռանալ երկրից օտարերկրյա քաղաքացիները կարող են գործող օրենսդրության պահանջներին հետևելու պարագայում միայն: Մենք պետք է հասկանանք, թե ով է մեզ մոտ գալիս, և ինչ նպատակներով: Այդ իսկ պատճառով օտարերկրյա քաղաքացիների ՌԴ մուտքի և գտնվելու վերահսկողության մեխանիզմը պետք է կատարելագործվի:
Բացի այդ ՌԴ ՆԳՆ-ն, ԱԳՆ-ն և ԱԴԾ-ն ներկայումս աշխատում են Ռուսաստան Մոլդովայի քաղաքացիների մուտքի պայմանները մեղմելու վրա: Հիշեցնենք, որ ավելի վաղ միգրացիոն օրենսդրության խախտումների պատճառով Մոլդովայի քաղաքացիների մուտքը Ռուսաստան արգելվել էր: Փորձագետների գնահատմամբ ներկայումս այդ արգելքը գործում է Մոլդովայի մոտ 70 հազ. քաղաքացիների նկատմամբ:
Մշակույթի, գիտության և կրթության զարգացման աջակցության Միջազգային « Մարդասիրություն, առաջընթաց և կարգուկանոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն, ռուս- մոլդովական գործարար խորհրդի փոխնախագահ Յուրի Նագերնյակը վստահ է, որ տվյալ պահին օրինախախտ-միգրանտների հանդեպ չափազանց կոշտ քաղաքականություն է վարվում:
« Ըստ էության թեթև խախտումները հանգեցնում են 5–10 տարով Ռուսաստան մուտքի արգելքի,- ասում է Յուրի Նագերնյակը:-Ավելի վաղ շատ երկրների համար այդ արգելքը հեշտությամբ չեղյալ էր համարվել, բայց մենք պետք է հասկանանք, թե ում, և ինչ կարգավիճակով ենք ուզում տեսնել իբրև Ռուսաստանի դաշնակից: Իսկ Մոլդավան մեզ միշտ էլ հարազատ է եղել: Նակինում Մոլդովայի բոլոր բնակիչները ռուսերեն էին խոսում, իսկ հիմա այդ իրավիճակը ցավոք փոփոխվում է:
Յուրի Նագերնյակը վստահ է, որ մուտքի արգելքը անհրաժեշտ է չեղարկել, բայց դա հարկավոր է ընտրովի անել:
Նրա խոսքերով, դաշնային միգրացիոն ծառայության վերացումից, և նրա լիազորությունները ՆԳՆ-ին հանձնելուց հետո սև շուկայում աշխատանքի շուկայական սակագները երկու անգամ աճել են: Շատ միգրանտների համար այժմ ավելի մատչելի է եվրոպական կամ կանադական անձնագիր ստանալը: Նախորդ տարիներին Մոլդովայից Ռուսաստան եկող աշխատանքային միգրանտների թիվը որոշ հաշվարկներով հասնում էր 500–700 հազարի: Այժմ, պաշտոնական տվյալներով նրանց թիվը կազմում է 220 հազ.:
«Մեզ մոտ գալիս են ցածր որակավորում և հեռանկար ունեցող աշխատողները,- կարծում է Յուրի Նագելնյակը: - Մնացածները նախընտրում են Հարավային Եվրոպան, որտեղ նրանց բավական բարձր են գնահատում: Նույնիսկ որոշ ռումինացիներ աշխատանք ստանալու համար իրենց մոլդովացի են անվանում: