Բավ է պառակտվել
03-07-2014 18:22

Եկող տարի ՌԴ-ում ավելի քան 2 մլն միգրանտների կստիպեն ռուսերեն սովորել

Ռուսաստանի ԴՄԾ պետի տեղակալ Անատոլի Ֆոմենկոն  հայտարարել է, որ Ռուսաստանում աշխատել ցանկացող արտասահմանցիների ադապտացման մասին օրենքի ընդունման պարագայում 2015թ. շուրջ 2 մլն միգրանտներ ստիպված կլինեն լրացուցիչ ռուսերեն սովորել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը::  Ըստ նրա՝ ԴՄԾ-ն կառավարությանը օրինագիծ է  ներկայացրել ՌԴ տարածքում արտասահմանցիների ադապտացման մասին, որը ենթադրում է, որ 2015թ. հունվարի 1-ից  արտասահմանցի աշխատատանքային միգրանտները, բացառությամբ բարձր որակավորում ունեցող և կեցության իրավունքի հավակնող անձանց, պարտավոր կլինեն ռուսերենի, Ռուսաստանի պատմության ևռուսական օրենսդրության իմացության թեստ հանձնել: