Բավ է պառակտվել
11-08-2014 16:33

Միգրանտները պետք է ապացուցեն, որ ճանաչում են ՌԴ դրոշը

Lenta.ru-ն տեղեկացնում, որ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունն ու կրթության և գիտության նախարարությունը հաստատել են արտասահմանցի աշխատողների համար նախատեսված քննության թեստերի վերջնական տարբերակները՝ հիմնված ռուսական օրենսդրության վրա: Հարցերի մեծ մասը կապված է ներգաղթյալների իրավունքների և պարտականությունների հետ: Աշխատանքային օրենսգրքին, ամուսնությունը գրանցելու և այլ օրենքներին առնչվող հարցերից բացի ներգաղթյալը պետք է ապացուցի, որ ճանաչում է ռուսական եռագույնը: Քննությունը հաջողությամբ հանձնելու համար նա պետք է ռուսական դրոշը տարբերի Քենիայի և Հարավային Կորեայի դրոշներից:  Թեստային առաջադրանքի վրա ՌԴ կրթության նախարարությունից բացի աշխատել է նաև Ռուսաստանի ազգերի բարեկամության համալսարանը: Պատրաստվել է 100 հարց՝ թեստային 5 տարբերակ, որոնցից յուրաքանչյուրում կա 20-ական հարց:  Սեպտեմբերի 1-ից քննությունը կամավորական սկզբունքով է լինելու, իսկ արդեն 2015թ.-ից պարտադիր է դառնալու օրինական աշխատանքի անցնելու համար:վ