Բավ է պառակտվել
26-11-2014 15:31

Մոսկվայում միգրանտների աշխատանքի արտոնագիրը կթանկանա մինչեւ 4 հազար ռուբլի

Մոսկվայում միգրանտների աշխատանքի արտոնագիրը կթանկանա մինչեւ 4 հազար ռուբլի Միգրանտների համար աշխատանքային արտոնագիրը 1,2 հազար ռուբլուց կթանկանա մինչև 4 հազար ռուբլի: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Մոսկվայի քաղաքային դուման համապատասխան օրինագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ: «Ըստ էության, միգրանտների համար արտոնագիրը ֆիզիկական անձանց եկամտահարկի կանխավճարն է», - հայտարարել է Մոսկվայի տնտեսական քաղաքականության եւ զարգացման վարչության պետ Մաքսիմ Ռեշետնիկովը: Ռեշետնիկովը հստակեցրել է, որ աշխատանքային արտոնագրի նոր չափը հաշվի առնելով՝ շրջանային գործակիցը կկազմի 2,55: Աշխատանքային արտոնագրի արժեքի որոշումն ընդունվել է այն ոլորտների միջին աշխատավարձի հիման վրա, որոնցում զբաղված են միգրանտները՝ առեւտուր, շինարարություն: