Բավ է պառակտվել
10-01-2015 15:09

Օրենսդրությունը խախտած միգրանտների մուտքը Ռուսաստան կարգելվի 10 տարով

Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը խախտած ներգաղթյալների մուտքը ՌԴ տարածք կարգելվի 10 տարով: Այդ օրենքն ուժի մեջ է մտնում այսօր՝ հունվարի 10-ից: Փաստաթղթի համաձայն, միգրանտներին 10 տարով կարգելվի մուտք գործել Ռուսաստան այն դեպքում, եթե նրանք երկրում գտնվելու ժամկետը խախտեն ավելի քան 280 օրով: Եթե նրանք ապօրինի Ռուսաստանում գտնվեն ավելի քան 180 օր, այդ դեպքում կարող են ՌԴ մուտք գործելու իրավունքից զրկվել 5 տարով, հաղորդում է RG-ն: Նման կանոններ գործում էին նաեւ նախկինում, սակայն հիմա դրանք խստացվում են: Նոր օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ ՌԴ միգրացիոն օերնսդրությունն 90 օրով խախտած օտարերկրացիների համար մուտքը երկիր արգելվում էր 3 տարով: