Բավ է պառակտվել
23-02-2015 08:48

Գալիպոլիի միջոցառումները չեղարկելու մասին լուրերը Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է

Գալիպոլիի մարտերի 100-րդ տարվան նվիրված տոնակատարությունները Թուրքիայում չեղարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին  հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից: Ավելի վաղ թուրքական ընդդիմադիր պարբերականներից մեկը, հենվելով կառավարությունում իր աղբյուրների վրա, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գալիպոլիի միջոցառումները չեղյալ են հայտարարվել: Ըստ անանուն աղբյուրի՝ պատճառն այն էր, որ պետությունների ղեկավարները չեն ցանկանում այցելել Անկարա և այդպիսով ստվերել Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: «Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել: Բոլոր նախապատրաստությունները դադարեցվել են՝ հաշվի առնելով հրավերների նկատմամբ ոչ դրական վեր բերմունքը: Միայն հինգ պետություններ են ընդունել հրավերը, սակայն նրանք էլ ներկայացված չեն լինելու բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով»,- ասել էր աղբյուրը: