Բավ է պառակտվել
21-11-2015 11:16

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Մալիի ահաբեկչական հարձակման զոհ դարձած ռուսների մասին

Մալիի մայրաքաղաք Բամակոյում Radisson Blu հյուրանոցի վրա հարձակման հետևանքով զոհվածների մեջ Ռուսաստանի քաղաքացիներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Նոյեմբերի 21-ի առավոտյան դրությամբ մենք կարող ենք հաստատել, որ զոհերի թվում կան Ռուսաստանի քաղաքացիներ: Հետագայում զոհերի քանակի և անունների վերաբերյալ վստահելի տեղեկատվություն ձեռք բերելուց հետո արտաքին գործերի նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ », - ասել է նա: Մալիի կառավարության տվյալների համաձայն, հարձակումների հետևանքով զոհվել է 21 մարդ, այդ թվում` երկու գրոհայիններ, ևս յոթը տուժել են: ՌԻԱ Նովոստին նշում է, որ տուժածների թվում, մասնավորապես, կան երեք Չինաստանի քաղաքացիներ: Հարձակման զոհ է դարձել նաև մեկ ամերիկացի: Ավելի վաղ ուրբաթ օրը, նոյեմբերի 20-ին հաղորդվել էր, որ ահաբեկիչների կողմից գրավված հյուրանոցից բոլոր պատանդները ազատվել են: Ինչպես նաև հաղորդվում էր, որ հարձակմանը մասնակցել են երեք զինյալներ, որոնք ոչնչացվել են հարձակման ընթացքում: Զինյալների գրավվել են հյուրանոցը նոյեմբերի 20-ին: Հարձակման ժամանակ շենքում եղել է 170 մարդ, նրանց թվում, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, երեք ռուսներ: Radisson Blu-ի վրա հարձակման պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Ալ-Քաիդային» առընթեր «Ալ-Մուրաբիտուն»(Al-Mourabitoun) ահաբեկչական խմբավորումը(վերջինս գործունեությունը արգելվում է Ռուսաստանի տարածքում):