Նիսում ահաբեկչությունից եւս մեկ ՀՀ քաղաքացի է զոհվել: Այս մասին հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ից:
Մինչ այդ Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Նիսում ահաբեկչության հետեւանքով զոհվել է ՀՀ քաղաքացի. «Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: