Բավ է պառակտվել
31-10-2015 14:33

ԱԳՆ-ն ճշտում է` կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են , թե՞ ոչ

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն այս պահին կապի մեջ է Ռուսաստանում և Եգիպտոսում Հայաստանի դեսպանատների հետ և փորձում է ճշտել` կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են, թե՞ ոչ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից: Airbus-321-ը, որը եգիպտական Շարմ-էլ-Շեյխից չվերթ է կատարել դեպի Սանկտ-Պետերբուրգ, Եգիպտոսից ուղևորվել է մոսկովյան ժամանակով ժամը 6:21-ին: Օդանավում գտնվել են 217 ուղևորներ և անձնակազմի 7 անդամներ: