Բավ է պառակտվել
17-11-2015 07:51

ՀՀ ԱԳՆ-ն ստուգում է Փարիզում կորած հայուհու տվյալները

ՀՀ ԱԳՆ–ն ստուգում է Փարիզում ահաբեկչությունից հետո կորած Ֆրանսիայի քաղաքացի 17-ամյա հայուհու տվյալները, հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ ԶԼՄ–ների տվյալներով` 17-ամյա փարիզաբնակ Լոլա Ուզունյանին հարազատները փնտրում են արդեն 4 օրը, սակայն` անարդյունք։ Ոստիկանությունն առաջարկել է Ուզունյաների ընտանիքին սպասել մինչև երկուշաբթի, երբ վերջնականապես կպարզվեն ահաբեկչությունից տուժած անձանց ցուցակները։ Լոլա Ուզունյանը նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել էր Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել են «Բատակլան» համերգասրահ, որտեղ տեղի էր ունենում համերգը, պատանդ վերցրել սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ է սպանվել ահաբեկչության ժամանակ, կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ: Լոլա Ուզունյանի հայրը խառնաշփոթի ժամանակ կորցրել է դստերը, մեկ օր հետո հայրը տուն է հասել, իսկ Լոլայից մինչև հիմա տեղեկություններ չկան: Լոլա Ուզունյանը ընկերների մոտ չի ապաստանել:

Ուրբաթ երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա — Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել: