Բավ է պառակտվել
06-04-2015 13:48

ՀՀ ԱԳՆ հաստատել է մինչև տաս ՀՀ քաղաքացու Եմենից էվակուացնելու փաստը

Հայաստանի արտգործնախարարությունում հաստատել են ՀՀ քաղաքացիների Եմենից էվակուացնելու փաստը: Ինչպես նշեց ԱԳՆ մամոլ խոսնակ Տիգրան Բալայանը, էվակուացվել է մինչև տաս ՀՀ քաղաքացի: Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ ապրիլի 4-ին ռուսաստանյան կողմը Եմենից ՌԴ, ԱՊՀ և մի շարք այլ երկրների քաղաքացիների էվակուացման աշխատանքներ է ձեռնարկել: «Էվակուացվածների թվում են, մասնավորապես, 67 ՌԴ և Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, ինչպես նաև Կուբայի, Սիրիայի և Եմենի 245 քաղաքացի», - հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: