Բավ է պառակտվել
28-10-2015 13:14

Եգիպտոսում ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի չկա.ԱԳՆ

«Ի պատասխան Կահիրեում ՀՀ դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի չկա»,-այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Եգիպտոսում ձերբակալված ահաբեկիչների թվում Հայաստանի քաղաքացի կա: