13-02-2017 11:26

ՀՀ ԱԳՆ–ն ճշտում է Շվեդիայում ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքները

ՀՀ ԱԳՆ–ն ճշտում է Շվեդիայում ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքները, երկուշաբթի հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Հայ դիվանագետները կապի մեջ են շվեդական իշխանությունների հետ` ՀՀ քաղաքացու մահվան բոլոր հանգամանքները ճշտելու համար», – տեղեկացրեց Բալայանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

2017 թվականի փետրվարի 6-ին Շվեդիայի Օրեբրո քաղաքում Դավիթ Բարսեղյանի վիճակը կտրուկ վատացել է։ Նրա երկու ընկերները ցանկացել են Դավիթին ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն նրանց ճանապարհը փակել են տեղի ոստիկանները, իջեցրել ավտոմեքենայից:

«Այդ պահին Դավիթը կորցրել է գիտակցությունը, վայր ընկել ոստիկանների աչքի առաջ, որից հետո մի կերպ բարձրացել է, հենվել սյանը և սկսել փսխել, այդ ընթացքում նրա ընկերներն անընդհատ նշել են, որ անհապաղ կանչեն շտապ օգնություն, մարդը շատ վատ է զգում, սակայն ոստիկանները չեն կանչել, անգամ չեն թողել, որ ընկերները մոտենան և օգնեն, տվել են հայհոյանքներ, երկու հոգով մտել են թևերը, տարել ոստիկանության բաժնի մեկուսարան, որտեղ նույնպես որևէ բուժաշխատող չեն հրավիրել, և շուրջ մեկ ժամ մնալով անօգնական վիճակում` Դ. Բարսեղյանը մահացել է: Շվեդիայի ոստիկանությունը փորձել է կոծկել դեպքը, սակայն, այն բանից հետո, երբ այնտեղ գործող փաստաբան Մարկ Սաֆարյանը և տեղական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել ոստիկանների հանցավոր անգործության համար, դատախազը քրեական գործ է հարուցել», – նշվում է հաղորդագրության մեջ։