Բավ է պառակտվել
07-06-2017 15:32

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց

Հայաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, այս մասին ասված է գերատեսչության Facebook- յան պաշտոնական էջում:
« Մենք կոչ ենք անում Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ այցելություններից մարդաշատ վայրեր (մետրո, շուկա և այլն), և այն շրջաններ, որտեղ Իրանի իրավապահ մարմինները հատուկ միջոցառումներ են իրականացնում, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջանները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Արտակարգ իրավիճակներում հայտնվելու պարագայում ԱԳՆ-ն խնդրել է քաղաքացիներին, որպեսզի անհապաղ կապ հաստատեն Իրանում Հայաստանի դեսպանության հետ (e-mail: [email protected], հեռ.՝ (0098) 21 6670 4833, հասցե՝ Ջոմհուրի Էսլամի պող., Ռազի պող., Օսթադ Շահրիյար փող., թիվ 32):
Միևնույն ժամանակ արտաքին գործերի գերատեսչությունում նշել են, որ Իրանում ՀՀ դեսպանատունը հետևում է իրադարձություններին:
Դեսպանատան տվյալներով, տվյալ պահին ՀՀ քաղաքացիների, կամ ազգությամբ հայերի շրջանում զոհերի մասին տեղեկություն չկա:
Նշենք, որ չորեքշաբթի առավոտյան հարձակում էր տեղի ունեցել Իրանի խորհրդարանի վրա: Անհայտ անձինք, զինված Կալաշնիկովի ինքնաձիգերով, ներխուժել են շենք և անկանոն կրակ բացել: Իրանական ԶԼՄ-ները զոհերի թվի վերաբերյալ իրարամերժ տվյալներ են հրապարակում: Որոշ տեղեկությունների համաձայն, խորհրդարանում զոհվել է յոթ մարդ: Պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:
Դրանից որոշ ժամանակ անց հարձակման էր ենթարկվել Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլա Խոմեյնիի դամբարանը, որը գտնվում է Թեհրանի հարավում՝ Բեշեխտե- Զահրա գերեզմանատանը:
Հաղորդվել էր պայթյունի և հնչած կրակոցների մասին: Իրանական «Մեհր» գործակալության փոխանցմամբ, մահապարտը գործի է դրել իր վրա ամրացված պայթուցիկով գոտին: Նրա երկու հանցակիցներին հաջողվել է ձերբակալել: Այս հարձակման արդյունքում տուժածների վերաբերյալ հստակ տվյալներ դեռևս չկան:
Ավելի ուշ Իրանի հեռուստառադիո ընկերությունը հայտնել է այն մասին, որ Խոմեյնիի դամբարանի մոտ երկրորդ ահաբեկիչն է պայթուցիկ սարք գործարկել: Այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: