Բավ է պառակտվել
29-06-2016 10:57

Հայաստանի ԱԳՆ. Ստամբուլում պայթյունից տուժածների թվում հայեր չկան

Ստամբուլի օդանավակայանում գիշերը տեղի ունեցած ահաբեկչությունից հետո օտարերկրյա պետությունները ճշտում են` արդյո՞ք իրենց երկրի քաղաքացիներ կան տուժածների թվում, թե՞ ոչ։ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնում է, որ ըստ իր տեղեկությունների` տուժածների թվում հայեր չկան։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ նախնական տվյալներով Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայեր չեն տուժել։ Նման գրառում է արել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում։