Բավ է պառակտվել
16-04-2014 23:20

Մայքլ Դուգլասը ՄԱԿ-ին զինաթափության մասին գիրք է ներկայացրել

ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ հայտնի դերասան Մայքլ Դուլասը զինաթափության հարցերին նվիրված մի գիրք է ներկայացրել, ինչպես նաև պատմել է Բելորուսիայից իր հարազատների պատմությունը:

Անջելինա Ջոլին միակ դերասանուհին չէ, ով ազատ մուտք ունի ՄԱԿ-ի կենտրոնացված գրասենյակը: Մայքլ Դուգլասը, ով հանդիսանում է կազմակերպության խաղաղության դեսպաններից մեկը, այնտեղ "Action for Disarmament: 10 Things You Can Do" (Ճանապարհ դեպի զինաթափություն. 10 քայլ, որոնք հարկավոր է կատարել) անվանմամբ գիրքը: Գրքի հեղինակներն են Նյու Յորքի համալսարանի դասախոս Փիթեր Լուկասը և լրագրողուհի Քեթլին Սալլիվանը: ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ Դուգլասը նշել է, որ "Action for Disarmament: 10 Things You Can Do" գիրքը ստեղծվել է ողջ աշխարհի երիտասարդ սերնդի համար:
"Ես ուզում եմ ասել դեռահասներին, որ Դուք, տղաներ, հսկայական ուժով և իշխանությամբ եք օժտված, աշխարհը փոխելու և այն կյանքի համար ավելի լավ վայր դարձնելու համար: Դուք կարող եք սկսել Ձեր սեփական արշավը Twitter-ում կամ ակումբ բացել; Ես կոչ եմ անում Ձեզ տարածել այս հաղորդագրությունը և հասարակության մեջ բարեփոխումների պայքարի առաջնորդ դառնալ", - ասել է դերասանը:



Դուգլասը նաև անդրադարձել է այնպիսի գլոբալ մի թեմայի, ինչպիսինն է միջուկային զինաթափությունը: Գրքի շնորհանդեսի ժամանակ նա հիշեցրել է իր ընտանիքի ապտմության մասին, որի համար այդ հարցը առանձնահատուկ նշանակություն ունի: Բանն այն է, որ Մայքլ Դուգլասի հոր՝ Քիրք Դուգլասի ծնողները ծնունդով բելորուսական Գոմել քաղաքից են, որը տուժել է 1986 թվականին տեղի ունեցած Չերնոբիլյան աղետից: