Բավ է պառակտվել
25-07-2016 17:34

Մենք ծաղկուն Հայաստան ենք ուզում, բայց ոչ արյունով ջրված

Որքան ապրում ենք և կանք, այդքան ժամանակ պարտավոր ենք լինել շնորհակալ այն բոլոր քաջորդիներին, ովքեր կյանքի, առողջության ու բարեկեցության գնով մեզ ազատ ու անկախ Արցախ են նվիրել: Բայց այստեղ ևս գոյություն ունի վերապահում: Որքան էլ մենք շնորհակալ լինենք հայորդիներին, միևնույնն է թույլ չենք տա, որ վերջիններս անկայունություն, արյունահեղություն, եղբայրասպանույթյուն ու բռնության տարածեն: Ոչ ոք չի հերքում, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից շատերերը կենդանի հերոսներ են, սակայն դա նրանից ոչ մեկն չի թույլատրում խաղալ սեփական հայրենիքի ու հասրակության ապագայի հետ: 
Համարենք կատարեցին «Սասնա ծռեր»-ի բոլոր պահանջները և գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա կողմանկիցները հեռացան: Ի՞նչ է լինելու հաջորդիվ: Մենք չունեք սառը դատող, հասունացած ու պատրաստի փոխարինող: Բաց դրանից, պատերազմող ու թշնամիներով շրջապատված երկրի համար որքանո՞վ են նպատաակահաարմար քաղաքական շգնաժամն ու ցնցումները: Ի վերջ, եթե անկեղծ լինենք ապստամբող տղաները լավ զինվորներ են, հայրենասեր անհատներ, քաջ մարտիկներ, բայց ոչ քաղաքական գործիչներ: Միարժամանակ պետք չէ մոռանալ, որ ապստամբություններ ու ընդվզումներ մեր երկրում քիչ չեն եղել, սակայն դրանք խոշոր հաշվով որոշիչ փոփոխույթյուններ չեն արել, քանզի դեռ ժողովուրդն ինքը պատրաստ չէ արմատական հեղաշրջման: Այո, մեզ փոփոխություններ պետք են, մեզ ավելի գեղեցիկ ու կայուն հայաստան է պետք, բայց դրան պետք է հասնել քաղաքակիրթ ու խաղաղ ճանապարհով: Եվ որպես ամփոփոմ արժե հիշել թե ինչ է ասում ժողովուրդը. «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»: