Բավ է պառակտվել
04-06-2016 15:05

«Մենք կարող ենք», «Մենք ուժեղ ենք միասին». բարեգործական միջոցառում Երևանում

«Մենք կարող ենք», «Մենք ուժեղ ենք միասին». կոչերով երեկ պատանի երգիչ-երգչուհիները, տարբեր դպրոցների սաները մասնակցեցին Երեխաների պաշտպանության օրվան նվիրված քայլերթին, որի ընթացքում նամակներ հանձնեցին ՀՀ առողջապահության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, մի շարք կազմակերպությունների:

Միջոցառման կազմակերպչական հարցերում հիմնադրամին օգնել էր «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը։ Վերջինս Gisher.news-ին հայտնեց, որ միջոցառման նպատակն է ուշադրություն գրավել «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամի հոդացավով հիվանդ երեխաների խնդիրների վրա: «Մի շարք կազմակերպություններ տարբեր ժամանակներում աջակցել են, բայց դեռևս կան երեխաներ, որոնց անընդհատ բուժում է պետք:

Երթի նպատակն է, որ հայտնի երեխաներն իրենց մասնակցությամբ ոգևորեն հիմնադրամում ընդգրկված երեխաներին»,-ասաց Իրինան ու հավելեց, որ հայտնի երեխաները հիմնադրամի երեխաների հետ օրեր շարունակ ցուցանակներ էին պատրաստում, ինչը ոգևորիչ էր և՛ իրենց, և՛ հայտնի երեխաների համար։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև բարեգործական աճուրդ, որի ժամանակ վաճառվեցին Անահիտ Սիմոնյանի, Վահան Խաչատրյանի, Ֆաինա Հարությունյանի և այլ դիզայներների աշխատանքներ: