16-06-2017 16:06

Մխիթարյանը շնորհավորել է մորը՝ «Տարվա կին» ճանաչվելու կապակցությամբ

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր «Instagram»-ում շնորհավորել է մայրիկին՝ բարձր կոչմանը արժանանալու կապակցությամբ:
«Շնորհավորո՛ւմ եմ մայրիկիս «Տարվա հայ կին» ճանաչվելու կապակցությամբ: Հպարտ մայր, հպարտ որդի) »,- գրել է Մխիթարյանը:
Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, 20 տարի շարունակ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Ներկայումս նա զբաղեցնում է հավաքական թիմերի բաժնի ղեկավարի պաշտոնը: