Բավ է պառակտվել
29-04-2015 15:27

Մոսկվայի պետհամալսարանը ներառվել է աշխարհի լավագույն բուհերի ցանկում

Մ.Վ. Լոմոնոսի անվան Մոսկվայի պետական համալսարանը ներառվել է աշխարհի 50 լավագույն ԲՈՒՀ-երի ցանկում մի շարք մասնագիտություններով, որի մասին վկայում են QS World University Rankings by Subject նախագծի կողմից տրամադրված տվյալները: Մոսկվայի պետհամալսարանը զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը «Լեզվաբանություն» մասնագիտությամբ, 36-րդն է «Ֆիզիկա և աստղագիտություն» մասնագիտություններով, 42-րդն է մաթեմատիկայի գծով, մինդեռ նախորդ տարի տվյալ գծով ԲՈՒՀ-ը ընդամենը 49-րդն էր, ինչպես նաև 48-րդը «Ժամանակակից լեզուներ» մասնագիտության գծով: Համալսարանը նաև ներառվեց հարյուր լավագույն ԲՈՒՀ-երի ցանկում «Համակարգչային գիտություններ և տեղեկատվական համակարգեր» մասնագիտության գծով և ներառվեց աշխարհի լավագույն 200 ԲՈՒՀ-երի ցանկում «Դեղագործություն», «Աշխարհագրություն», «Նյութաբանություն» և «Կրթություն» մասնագիտություններով: Բացի այդ լավագույն 100 ՌԴ ԲՈՒՀ-երի ցանկում ներառվեցին Մոսկվային ինժիներաֆիզիկական ինստիտուտը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը: Տվյալ վարկանիշի առաջատարներներն են Կալիֆորնիայի համալսարանը Դևիսում, Հարվարդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը, Բերքլիում Կալիֆորնիայի համալսարանը, Օքսֆորդի համալսարանը, Լոնդոնի բիզնես դպրոցը, Սթենֆորդի համալսարանը և Քեմբրիջի համալսարանը: