Բավ է պառակտվել
25-03-2015 08:34

DEMYC-ը ճանաչել և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հետ քննարկման արդյունքում երեկ մոտ 50 երկրի կուսակցությունների երիտասարդական թևեր միավորող «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության՝ DEMYC-ի գործադիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն։ Այս մասին հայտնում են DEMYC-ի գործադիր մարմնից:
Հայտարարության տեքստում մասնավորապես նշված է.

Վկայակոչելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը,
Վերահաստատելով մարդու իրավունքների սկզբունքները և եվրոպական արժեքները,
Դատապարտելով հայ ժողովրդի դեմ Օսմանյան Կայսրության և Թուրքիայի տարբեր ռեժիմների կողմից հայ բնակչության նկատմամբ 1894-1923թթ. ծրագրված և շարունակաբար իրականացված ցեղասպանային գործողությունները, հայրենազրկումը, կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք միտված էին հայ բնակչության բնաջնջմանը, հայկական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև` Ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործությունները և դրանց հետևանքները մոռացության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես շարունակություն այդ հանցագործության և քաջալերանք նոր ցեղասպանություններ գործելու: DEMYC (Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք) խորհուրդը հայտարարում է հետևյալը. Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի դեմ Օսմանյան Կայսրության և Թուրքիայի տարբեր ռեժիմների կողմից 1894-1923թթ. ծրագրված և շարունակաբար իրականացված ցեղասպանային գործողությունները, ունեզրկումը, հայ բնակչության ոչնչացմանն ուղղված կոտորածներն ու էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև Ցեղասպանության ժխտումը, Մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը և խոնարհվում այդ նահատակների ու փրկված հերոսների առջև, ովքեր պայքարել են իրենց կյանքի և մարդկային արժանապատվության համար: Ավելին, մենք ընդունում ենք, որ Ցեղասպանությունը հանգեցրել է ոչ միայն հայերի ոչնչացման և ունեզրկման, այլև տարածվել է Պոնտոսի հույն և ասորի ժողովուրդների վրա, ում հիշատակը մենք նույնպես ոգեկոչում ենք, Մենք միանում և վճռականորեն աջակցում ենք Հայաստանի հանձնառությանը և հայ ժողովրդին` շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում, Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել պատմության հետ և վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրա հատևանքով վերջինիս կրած ունեզրկումը, այդ թվում, չսահմանափակելով հայ ժողովրդի վերադարձի և իրենց ազգային օջախներին անվտանգ վերամիավորման իրավունքը: Եվ այդ ամենը պետք է բխի ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականից, Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը հարգել և լիովին գիտակցել իր ստանձնած իրավական պարտավորությունները, այդ թվում` այն դրույթների, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանմանը, մասնավորապես, բարեխղճորեն անցկացնել միասնական գույքագրում հայկական և այլ մշակութային ժառանգություննների, որոնք ոչնչացվել կամ ավերվել են անցյալ դարում»: