05-03-2014 11:00

Մեղրիի լեռնանցքում սաստիկ բուք է

Այսօր , ժամը 09:30–ի դրությամբ, Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Մեղրիի լեռնանցքի 339 կմ- 343կմ-ում սաստիկ բուք է սկսվել: Ըստ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տվյալների, հանրապետության որոշ ճանապարհահատվածներում տեղում է անձրև:
Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: