Բավ է պառակտվել
30-11-2016 14:23

Հայ Ձմեռ Պապի բնակության վայրը գտել են Շիրակի լեռներում

Հայ Ձմեռ Պապի բնակության վայրը հայտնաբերվել է Շիրակի մարզում, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Շիրակ տուրս» կազմակերպության տնօրեն Ալեքսան Տեր–Մինասյանը։

«Ողջունում եմ ձեզ հայ Ձմեռ Պապի անունից։ Մենք վերջերս հանդիպել ենք նրան ծովի մակարդակից 2950 մետր բարձրության վրա գտնվող Ցուրտավ լեռան վրա։ Դա Լեռնաջուր գյուղի մոտակայքում է։ Պարզվել է, որ հայ Ձմեռ Պապը հենց այնտեղ է ապրում»,– ասաց Տեր–Մինասյանը։

Նա ավելացրեց, որ հայ Ձմեռ Պապու «նստավայրն» առաջիկայում կդառնա հայ և օտարերկրացի զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկը։

«Ցուրտավ լեռան անունն ինքնին խոսուն է։ Շիրակի մարզի հյուսիսային մասը Հայաստանի ամենասառը վայրերից է, բայց միաժամանակ` ամենաարևոտ»,– ընդգծեց Տեր–Մինասյանը