Բավ է պառակտվել
27-11-2017 11:16

ՌԴ Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկում սպանվել է տեղի քրեական հեղինակություն Սարայանցը

Կիրակի գիշերը ՌԴ Արմավիրի ռեստորաններից մեկում տեղի է ունեցել փոխհրաձգություն, հրատարակության տվյալներով, կոնֆլիկտը սկսվել է խոսքակռվից, որը տեղի է ունեցել հանգստանալու նպատակով ռեստորան այցելած «Վիտյազ» անվտանգության գործակալության ղեկավար Սերգեյ Բորովոյի և տեղի քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանցի միջև: Վերջինս այդտեղ է եղել ընկերների հետ: Առաջինը կրակել է Բորովոյը: Զենքի տեսակի մասին հստակ տեղեկություններ չկան, հայտնի է միայն, որ այն եղել է ինը միլիմետրանոց: Սարայանցը ստացված վիրավուրումից տեղում մահացել է:
Դրանից հետո Սարայանցի ընկեր Մուխթար Մալսյուգենովը, պատասխան կրակ է բացել Բորովոյի և նրա կողքին կանգնած ընկերոջ՝ Արմավիրի պահպանության ազգային ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարՊյոտր Լոմակինի ուղղությամբ: Նրանց դիպել է մի քանի փամփուշտ , և նրանք մահացել են հիվանդանոցում:
Ինչպես հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչությունը, կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 105 –րդ հոդվածի 2 –րդ մասով («սպանություն»):
Նշվում է, որ կասկածյալը ենթադրաբար տեղաշարժվում է սև BMW-ով, կամ արծաթագույն Mercedes-Benz-ով: