Բավ է պառակտվել
30-12-2014 15:08

Ամանորյա նվերներ՝ փոքրիկ երևանցիներին

Ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետարանն ավանդույթի համաձայն հաճելի անակնկալ է մատուցել երևանաբնակ փոքրիկներին: Շուրջ 37 հազար 600 երեխաներ քաղցրավենիքի նվեր-փաթեթներ են ստացել՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական մաղթանքով:
Հիշեցնենք, որ ամանորյա տոնակատարությունների շրջանակում երեխաների համար տարաբնույթ համերգային ու թատերական ծրագրեր են իրականացվում մայրաքաղաքի մշակութային բոլոր հաստատություններում: Հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում փոքրիկների համար նախատեսված է համարգային հատուկ ծրագիր, որին Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ միասին կմասնակցեն նաև սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները: