Բավ է պառակտվել
18-04-2015 11:44

Յոշկար Օլայի քաղաքապետը անհետացել է առեղծվածային կերպով

Իր անհետացման երեկոն Յոշկար Օլայի քաղաքապետ Պավել Պլոտնիկովը քաղաքում երթևեկում էր ոչ իր սեփական մեքենայով: Ինչպես հայտնեց աղբյուրը իրավապահ մարմիններից, մարզասրահի մոտ, որտեղ անհետացել է պաշտոնյան, Պլոտնիկովը ժամանել է ընկերոջ Lexus L570 մակնիշի մեքենայով: Պլոտնիկովը մեքենան ժամանակավորապես վերցնելու խնդրանքով դիմեց իր ընկերոջը` քաղխորհրդի պատգամավոր Սերգեյ Սավրասովին, որը նաև հանդիսանում է շինարարական ընկերության տնօրեն, իր անհետանալուց մի քանի ժամ առաջ: Սավրասովը չմերժեց նրան: Այդ մեքենայով Պլոետնիկով մտադրվել էր գնալ մարզասրահ, որի կայանատեղիում հայտնաբերվեց մեքենան: Lexus-ի դռները բաց էին, իսկ Պլոտնիկովը մեքենայի սրահում չէր: Հիշեցնենք, որ պաշտոնյայի անհետացման մասին լուրով լույս ապրիլի 18-ի գիշեր ոստիկանություն է դիմել նրա կինը: Պավել Պլոետնիկովի գտնվելու վայրը առ այսօր անհայտ է: Հավելենք, որ նա քաղաքապետ է ընտրվել 2014 թվականի հոկտեմբերին: