Բավ է պառակտվել
23-05-2015 14:34

Երևանի քաղաքապետը Սանկտ Պետերբուրգում ներկա գտնվեց «Ուրախ մեկնարկներ 2015» միջոցառման բացմանը

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի առաջարկով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նահանգապետի հետ միասին ներկա է գտնվել «Ուրախ մեկնարկներ 2015» մարզական ժամանցային միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը: 
Սանկտ Պետերբուրգի նահանգապետի աջակցությամբ անցկացվող միջոցառմանը մասնակցում են ՌԴ կենտրոնական դաշնային շրջանի և Սանկտ Պետերբուրգի մանկատների 159 երեխաներ, ովքեր տարիքային վեց խմբերով կպայքարեն տարբեր մրցաձևերում: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Սանկտ Պետերբուգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, կարևորելով արդեն ավանդական դարձած մարզամշակութային նմանատիպ նախաձեռնությունները, նշել է, որ մարզական այս միջոցառման նպատակն է բնակչության շրջանում ամրապնդել ֆիզիկական դաստիարակության կարևորության գաղափարը, զարգացնել զանգվածային սպորտը՝ դրանով իսկ նպաստելով առողջ ապրելակերպին:
Մրցապայքարում առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին Երևանի քաղաքապետի անունից կհանձնվեն նվերներ: