08-11-2016 06:52

Անչափահասներին ծխախոտ ու ալկոհոլ վաճառողները կենթարկվեն պատասխանատվության. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել դեռահասներին ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի արգելքի նկատմամբ վերահսկողությունը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երկոիշաբթի կայացած խոհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ոգելից խմիչքներ վաճառողների նկատմամբ տուգանք սահմանելուն:

Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առևտրի բոլոր օբյեկտներին ծանուցել օրենքի կետը խախտելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին։

Աշխատակազմի իրավաբանական վարչությանն էլ հանձնարարվել է 18 տարին չլրացած անձանց ակումբներ և զվարճանքի այլ վայրեր այցելելը սահմանափակող իրավական նորմ մշակել ու ներկայացնել առաջարկ: