Բավ է պառակտվել
07-10-2016 16:19

Երևան է ժամանում Փարիզի քաղաքապետը

Երևանի քաղաքապետի հրավերով, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (Anne Hidalgo) պաշտոնական այցով կժամանի Երեւան:

Նրան կուղեկցի Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն:

Այդ առիթով, պատվիրակությունը հանդիպումներ կունենա տնտեսական եւ կրթական ոլորտի գործընկերների հետ:

Հոկտեմբերի 8-ին տիկին քաղաքապետը կհանդիպի Հանրապետության նախագահին Արտաքին գործերի նախարարին եւ Երևանի քաղաքապետին:

Այցի ընթացքում Փարիզի քաղաքապետը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, կայցելի նաև Կոմիտասի անվան թանգարան: Փարիզի քաղաքապետը կմասնակցի « Էրեբունի–Երևան–2798» տոնակատարության հանդիսավոր արարողությանը: