21-09-2015 13:53

Մեր մեծագույն ձեռքբերումը ՀԱԲ-ի ստեղծումն էր

Պատմաբան Էդիկ Մինասյանը այսօր ՀՀ անկախության 24 ամյակի առթիվ հրավիրված ասուլիսին անդրադառնալով մեր նվաճումներին և բացթողումներին, ասաց. «Սեփական պետություն և անկախություն ունենալու մեր ժողովրդի դարավոր երազանքը իրականություն դարձավ չափազանց բարդ պայմաններում: Անկախության գործընթացի սկիզբը դրվեց անկախության մասին հռչակագրով:  ՀՀ առաջին խորհրդարանը ընդունեց պատմական կարևոր որոշում: Ձայնի իրավունք ունեցող 2 մլն 43 հազար բնակչությունը այո՛ ասաց անկախությանը և միայն 0.47%-ը դեմ քվեարկեց: Հայաստանի նորանկախ հանրապետությունը ունեցավ ձեռքբերումներ, որոնցից ամենամեծը Հայ ազգային բանակի ստեղծումն էր»:  Բանախոսը նշեց, որ այսօր անկախության շնորհիվ մենք ունենք խոսքի ազատություն, զինված ուժերի և ոստիկանության ապաքաղաքականություն, միջազգային լայն ճանաչում: Ի պատասխան Gisher News-ի թղթակցի դիտարկմանը, որ անկախության հասնելու ճանապարհին շարժումը կարծես թե խեղաթյուրվեց և որոշ մարդիկ սկսեցին նեղանձնական շահերով առաջնորևդվել, սկսվեց գործարանների սեփականացում ու թալան՝ Է. Մինասյանը պատասխանեց. «Շարժման սկզբնական նպատակադրումը միանգամայն ճիշտ էր և այդ համաժողովրդական շարժումը մեր հիմնական ձեռքբերումներից մեկն էր: Այս միասնության շնորհիվ էր, որ ապահովվեց մեր հաղթանակը բոլորն ճակատներում: Բայց ինչ եղավ: Հայոց համազգային շարժման մեջ, որը սկզբից ժողովրդի մեծ սերն ու համակրանքն էր վայելու, իհարկե, ներթափանցեցին որոշ տարրեր, մարդիկ, որոնք շահադիտական նպատակներ ունեին՝ դա ևս պետք չի անտեսել: Պետք է նշենք, որ անկախության շրջանում ձգտումները իրոք շատ մաքուր էին: Սխալներ թույլ տրվեցին սեփականաշնորհում իրականացնելիս: Ընթացքում եղան խախտումներ: Այս ամենի արդյունքում է, որ այսօր մենք չենք կարողանում ապահովել տնտեսության զարգացման տեմպը»:

Մարինե Բարսեղյան