Բավ է պառակտվել
05-02-2015 13:17

Սամվել Բալասանյանը հանդիպել է ռուսական զինվորական հրամանատարության հետ

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսօր՝ փետրվարի 5-ին, հերթական հանդիպում-խորհրդակցությունն է անցկացրել Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Շչադրինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին եւ այլ զինվորականներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գյումրիի քաղաքապետարանից: Ավելի քան երկու շաբաթ առաջ տեղի ունեցած վերջին խորհրդակցության ժամանակ քննարկված հարցրերի շրջանակներում որոշվել էր համապատասխան աշխատանքներ տանել առկա լարվածության նվազեցման եւ իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս հանդիպմանը պատասխանատուները քննարկել են անցկացված միջոցառումների եւ տիրող իրավիճակի մասին որոշ հարցեր՝ միաժամանակ անդրադառնալով վերջերս մամուլում ակտիվ քննարկումների արժանացած Գյումրիում զինտեխնիկայի եւ զինվորականների տեղաշարժման ճանապարհային քարտեզին: Նախնական պայմանավորվածությամբ մշակված քարտեզը երկու կողմերի համատեղ աշխատանքի արդյունքում որոշակի ճշտումների է ենթարկվել: Ռուսական կողմը ներկայացրել է ներքին կարգապահական ուժեղացված վերահսկողությանն առնչվող մի շարք հարցեր եւս, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել ցանկացած խնդրի ուղղությամբ համապատասխան միջոցառումների ձեռնարկման գործում: