Բավ է պառակտվել
07-05-2015 10:46

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը՝ Ռադիոյի օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռադիոյի օրվա առթիվ:

Ռադիոյի հարգելի աշխատակիցներ,

շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ: Ստեղծման օրից ի վեր ռադիոն հանրության համար եղել և մնում է ոչ միայն իրազեկման կարևոր միջոցներից, այլև տեղեկատվություն ստանալու հարմար ու մատչելի եղանակներից մեկը: Ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, անգամ, այն շարունակում է մեր կյանքի անբաժան ու օգտակար ուղեկիցը լինել: Այս հանգամանքն, անշուշտ, որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է, և պետք է ուրախությամբ փաստեմ, որ դուք՝ ռադիոյի նվիրյալներդ, պատվով ու սրտացավությամբ կատարում եք ձեր աշխատանքը: Համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝ այդպիսով նաև ձեր նպաստը բերելով մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի բնակչության բարօրությանը: Մաղթում եմ անխափան եթեր, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ՝ ձեր կարևոր ու պատասխանատու գործում: