Բավ է պառակտվել
07-03-2015 14:02

Եկատերինբուրգի քաղաքապետը կողմ է Նեմցովի անվամբ փողոց բացելուն

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի ղեկավար Եվգենի Ռոյզմանը պաշտպանել է քաղաքի փողոցներից մեկը սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի անունով անվանակոչելու գաղափարը։ Նշենք, որ առաջարկն առաջ էր քաշել Եկատերինբուրգի քաղաքային Դումայի պատգամավոր Դմիտրի Գոլովինը։ Քաղաքապետն այդ գաղափարը միանգամայն ողջամիտ է համարում։ Նախաձեռնությունը քննարկման է դրվելու քաղաքային Դումայում, իսկ այնուհետեւ՝ անվանափոխման հանձնաժողովում։