Բավ է պառակտվել
25-03-2015 10:57

Թուրք քաղաքապետը դատի է տվել իրեն հայ անվանած հայ լրագրողին

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը դատի է տվել հայ լրագրող Հայկո Բաղդատին և 10 հազար լիրայի չափով բարոյական փոխհատուցում է պահանջում Тwitter-ում իրեն հայ անվանելու համար։ 
Գյոքչեքի փաստաբաններ Ֆաթիհ Աթալայն ու Չաղրը Ալքանը դիմել են Անկարայի դատախազություն՝ բողոք ներկայացնելով, որ Բաղդատը Twıtter-ի իր միկրբլոգում գրել է. «Մելիհ Գյոքչեքը հայ է»։ 
Բաղդատը նաև գրել է, որ մայրաքաղաքը, փաստացի, հայի են հանձնել, ինչը ևս տեղ է գտել բողոքում։ 
Նշվում է, որ Բաղդատը հայտնի անձ է, ինչի պատճառով էլ նրա գրառումը շատ մարդ է տեսել։ 
«Գյոքչեքը երկիրն ու ազգը սիրող, Թուրքիայի հայրենասեր քաղաքացի է, և Բաղդատն էլ դա գիտի։ Սակայն նման գրառում կատարելով՝ նա քաղաքացիներին ուղղորդել և մեր պաշտպանյալի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորել է փորձում։ Քաղաքապետի ձեռքբերումներն ու Անկարայի մեծ փոփոխությունները տանել չկարողացող Բաղդատը մեր պաշտպանյալի դեմ տարբեր հարթակներով հարձակում է սկսում»,- ասված է բողոքի դիմումում։ 
Փաստաբանները հավելել են, որ նման արտահայտություններով Բաղդատը վիրավորել է նաև Գյոքչեքին ընտրած բոլոր անկարացիներին։