Բավ է պառակտվել
22-10-2014 10:58

Մեքսիկայում հայ գործարար է սպանվել

Մեքսիկայի Բախա Քալիֆորնիա նահանգի Էնսենադա քաղաքում հայ գործարարի են սպանել: Երբ վերջինս դուրս է եկել ռեստորանից և մոտեցել իր մեքենային, մարդասպանները մոտեցել են եւ գնդակահարել: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան: Ոստիկանության փոխանցմամբ, սպանվածը 38-ամյա Հայկ Ռուշայանն է, ով ծագումով Հայաստանից է եւ Մեքսիկայի քաղաքացիություն էր ընդունել: Ensenada.net կայքի փոխանցմամբ, մահվանից րոպեներ առաջ նա Բանամեքս բանկից գումար էր հանում իր բիզնեսի համար: Քննության տվյալներով, գողերը հետեւել են նրան եւ կրակել, Հայկ Ռուշայանը մահացել է տեղում, ստացած վնասվածքներից: Հարձակվողները դեպքի վայրից փախուստի են դիմել ամերիկյան համարանիշներով ոսկեգույն մեքենայով, սակայն որոշ ժամանակ անց մեքենան թողել են եւ հեռացել անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունը որոնում է մարդասպաններին: Հայկ Ռուշայանը Էնսենադայում, Վալլե Դորադո շրջանում մակուլատուրայի վերամշակման ձեռնարկություն ուներ: