Բավ է պառակտվել
17-07-2014 11:04

Մերսեդես մակնիշի ավտոմեքենան ձորն է ընկել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր հուլիսի 17-ին, ժամը 02.32-ին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մ4» միջպետական ավտոճանապարհի Սեւան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ «Մերսեդես» մակնիշի 34 DZ 369 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ Ձգնագետի կամրջից ընկել ձորը (մոտ 4 մ):

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 31-ամյա Կ. Շ.-ին եւ 49-ամյա Կ. Վ.-ին, որոնք տեղափոխվել են Սեւան քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: