04-08-2014 11:08

Մեքենան գլորվել է ձորը. տուժել է 3 մարդ

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 4-ին՝ ժամը 05.10-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում` Սեմյոնովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 88AM788 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնել՝ վարորդ Վ. Վ.-ը (ծնվ. 1992թ.), ուղևորներ Ա. Հ.-ը (ծնվ. 1992թ.) և Դ. Դ.-ը (ծնվ. 1992թ.) հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության: