01-02-2014 10:25

Ավտոմեքենա է գլորվել ձորը

 Այսօր, ժամը 03.47-ին ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Որոտանից Գորիս քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանում ավտոմեքենա է գլորվել ձորը. տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը դեպքի վայրից քիչ հեռու նկատել է արգելափակված ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մոտեցել «Գորիսի» ՃՇՇ-ի «ԿԱՄազ» մակնիշի բեռնատարը:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Վոլկսֆագեն» մակնիշի 35 OV 734 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Բ.) և «Օպել վեկտրա» մակնիշի 35 NO 372 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Խ.):