02-08-2014 15:42

BMW X5-ը Գորիս-Հարժիս հատվածում գլորվել է ձորը. 3 ուղևորները զոհվել են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 1-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջհամայնքային Հ-45 ավտոճանապարհի Գորիս-Հարժիս 12-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ X5» մակնիշի 300ԼS03 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 150 մետր շրջվել ձորը, ինչից վարորդը և երկու ուղևորները տեղում զոհվել են:

Հրշեջ-փրկարարները 3 զոհերին դուրս են բերել ձորակից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: