Բավ է պառակտվել
27-06-2015 18:23

Մենք պայքարում ենք հանուն բարեկեցության. մանրամասներ Բաղրամյանից (լուսանկարներ)

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է հունիսի 19-ից սկսված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ քաղաքացիների բողոքի հավաքը: Քաղաքացիների պահանջն է՝ չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից կայացրած հոսանքի սակագնի թանկացման որոշումը:

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին տեղի ունեցած նիստում մասնակի բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը. օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93 դրամով:

Gisher.news-ն Ձեզ է ներկայացնում մանրամասներ պայքարի կիզակետից առանց մեկնաբանությունների: