Բավ է պառակտվել
12-06-2015 11:41

Հուշ երեկո՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Արդեն ութերորդ տարին անընդմեջ, ձևավորված ավանդույթի համաձայն, «Անդրանիկ Մարգարյան» ընկերախումբը ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի նախօրեին «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպում է միջոցառում:
Հուշ երեկոյին ներկա էին երջանկահիշատակ վարչապետի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ ու բազմաթիվ հյուրեր: Միջոցառման շրջանակում վարչապետի մտերիմները հուշեր են պատմել Անդրանիկ Մարգարյանի մասին և ընդգծել, որ կազմակերպված միջոցառումն, ըստ էության, ևս մեկ առիթ է` խոսելու մեծ հայրենասերի, ազգային ու պետական մտածողության տեր անհատի մասին, ում համար անչափ թանկ էր հայոց հողն ու երկիրը:
Ծննդյան 64-ամյակին նվիրված երեկոյի շրջանակում ցուցադրվել է նաև Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության մասին պատմող, Արթուր Գևորգյանի հեղինակած «Մարդը, ով մերն էր ու մեր կողքին» տեսաֆիլմը: