30-08-2014 13:15

ՀՀ-ում կան վտանգավոր գովազդներ, որոնք վատ ազդեցություն են ունենում.մասնագետ

«Մենք պետք է ունենանք առողջ սնունդ մանկապարտեզից մինչև համալսարաններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացում նշեց «Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիայի» փոխնախագահ, ապրանքների և ծառայությունների որակի վերլուծության դեպարտամենտի ղեկավար Միլետա Արեստակեսյանը: Ըստ նրա՝ դպրոցների բուֆետի վաճառողները պետք է կարճաժամկետ ուսուցում անցնեն, որպեսզի իմանան վաճառվող սննդի անվտանգության աստիճանը:
«Հայաստանում կան վտանգավոր գովազդներ, որոնք վատ ազդեցություն են ունենում: Իրավական տեսակետից, փաստաթղթային առումով Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ամեն ինչ ունենք, և մնում է գործնականում ամեն ինչ արվի»,-նկատեց Տիկին Արիստակեսյանն ու հավելեց.
«Շատ հավելանյութեր, պիտանելիության ժամկետը երկարացնող նյութեր կան, որոնք օգտագործում են սննդում, սակայն դրա վտանգը արտադրողները չեն գիտակցում»,- ասաց նա:
Ըստ Միլետա Արեստակեսյանի` այս խնդիրներն առկա են նաև դպրոցների բուֆետներում, քանի որ այնտեղ ևս վաճառվում են չիփսեր, ադի-բուդիներ, որոնք գենետիկորեն մոդիֆիկացված են: Նա կոչ արեց, որպեսզի ծնողը, վաճառողը ուշադրություն դարձնել նաև յոգուրտներին և նախընտրեն տեղական արտադրանքը: