Բավ է պառակտվել
22-04-2014 11:13

Տարեսկզբին Հայաստանից մեկնողների թիվն աճել է

Այս տարվա, հունվար-մարտ ամիսներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 351 300 ուղևոր` 2013 թվականի նույն ժամանակահատվածի 306 467 ուղևորի համեմատ: ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տեղեկատվության համաձայն` նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 164 807 մարդ` 2013 թվականի 141 192-ի դիմաց: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից մեկնել է 186 493 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21 218-ով ավելի է: Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 2222 տոննա բեռ, իսկ 2013թ-ի հունվար-մարտին՝ 2523 տոննա: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է 1338 տոննա բեռ (2013թ-ին՝ 1465 տոննա), ներկրվել՝ 884 տոննա բեռ (2013թ-ին՝ 1058 տոննա): Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հունվար- մարտին կազմել է 2197` 2013թ-ի 1935-ի դիմաց: Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանով էլ հունվար-մարտին Հայաստան ժամանածների թիվը կազմել է 2897 (2013-ի նույն ժամանակահատվածում` 4316), երկրից մեկնածներինը` 4832 (2013-ին` 7101մարդ):