Բավ է պառակտվել
01-03-2014 15:23

Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ նախաձեռնած հանրահավաքը, որը նվիրված է 2008 թ-ի մարտի 1-ի զոհերի հիշատակին: Հրապարակում են նաև ԱԻՄ անդամները՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ: Ըստ Հայրիկյանի ինքը միանում է ոչ թե ՀԱԿ-ի այլ ժողովրդի հանրահավաքին:

Նրանց են միացել նաև Սարյանի պուրակում հավաքված ազատամարտիկները:
Հրապարակում հավաքված մարդկանց ձեռքին կան պաստառներ. ՛՛Կոռումպացված իշխանություններին ուղարկենք աղբարկղ՛՛, «Արյունով կարմիր գարուն»: Մարդիկ նաեւ սեւ պաստառ են բռնել, ոի վրա կան կարմիր կաթիլներ:

Նշենք, որ այսօրվա հանրահավաքում ելույթ կունենա ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք տեւեցին 10 օր: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին:

Մարտի 1-ի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ:
Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ: Իշխանությունները տեղի ունեցածը համարեցին զանգվածային անկարգություններ: