Բավ է պառակտվել
12-06-2014 15:11

Մեկ տարվա ընթացքում վերելակների անսարքության 18 դեպք է գրանցվել, որից 3-ն ավարտվել է մահվան ելքով. ԱԻՆ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում գործում է 4 863 վերելակ, որոնցից անվտանգության փորձաքննություն է անցել 1 280-ը և 3-ին տրվել է բացասական եզրակացություն: Կան նաև չգործող վերելակներ:

«Կան համատիրություններ, որոնք չեն ցանկանում կնքել համապատասխան պայմանագիր սպասարկող ընկերության հետ, վերելակները շահագործում են ապօրինի, և դրա հետևանքով շատ վերելակներ ստանում են բացասական եզրակացություն»,- ընդգծեց փորձագետը: «Վերելակների անվտանգության հարցում մեծ նշանակություն ունի մարդկանց վերաբերմունքը վերելակին, ինչը հաճախ հանգեցնում է դժբախտ դեպքերի»,ասաց Լուսինե Հովհաննիսյանն ու հավելեց. «Իհարկե, եղել են դեպքեր, որ անսարքության հետևանքով է գրանցվել դժբախտ դեպք: Բայց նաև ունենք սխալ էվակուացիայի և ինքնաէվակուացիայի դեպքեր, որոնք հանգեցրել են դժբախտ դեպքի»:

Բանախոսը նաև նշեց, որ մեկ տարվա ընթացքում վերելակների անսարքության 18 դեպք է գրանցվել, որից 3-ն ավարտվել է մահվան ելքով: 
Ըստ ԱԻՆ փորձագետի՝ իրենց կողմից իրականացվում է տարեկան մեկ փորձաքննություն է իրականացվում, իսկ դեպքերից հետո միշտ իրականացվում են տեխնիկական քննություններ: «Ծառայությունը վճարովի է, իսկ չգրանցվելու և փորձաքննություն չանցնելու դեպքում տվյալ կազմակերպությունները տուգանվում են»,-ավեկացրեց բանախոսը:

Անրադառնալով մայրաքաղաքում գործող կարուսելներին՝ Լուսինե Հովհաննիսյանը նշելեց, որ 2011թ.-ի հունիսի դրությամբ 126 ատրակցիոն է շահագործվում. «Ամեն տարի կատարվում են փորձաքննություններ, ինչի արդյունքում ատրակցիոններից երկուսը ստացել են փորձագիտական բացասական եզրակացություն»,-եզրափակեց Լուսինե Հովհաննիսյանը: