21-08-2014 11:11

Մեկ օրում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 40 անգամ. ԼՂՀ ՊԲ

Լեռանային Ղարաբաղի Հանրապետության Պետական բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 20-ի օրվա ընթացքում և 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց: ԼՂՀ ՊՆ կայքը տեղեկացնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն վերահսկել իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը: