Բավ է պառակտվել
20-05-2016 16:40

ԵՏՄ միջկառավարական խորհուրդը զենքի սահմանափակման մասին համաձայնագիր կստորագրի

Ռուսաստանի վարչապետն ընդգծեց համաձայնագրի կարևորությունը, որպեսզի ԵՏՄ բոլոր անդամներն իրենց զգան միասնական իրավական դաշտի շրջանակում
Պետք է ԵՏՄ շրջանակում միասնականացնել ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխման ռեժիմը, համապատասխան համաձայնագիրը կստորագրվի միջկառավարական խորհրդի նիստի արդյունքում, հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք նախատեսում ենք այսօր մի քանի համաձայնագրեր ստորագրել ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխման մասին։ Այստեղ իսկապես կարևոր է այդ ռեժիմի միասնականացումը, որպեսզի բոլորը, ովքեր առնչվում են այդ խնդրին, իրենց միասնական իրավական դաշտում զգան»,- Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարեց Մեդվեդևը։