Բավ է պառակտվել
01-06-2016 11:19

Երեխաների պաշտպանության միջազգային օրն է նշվում Հայաստանում

Հայաստանում երեխաների պաշտպանության միջազգային օրը կնշվի տոնական միջոցառումներով, այդ թվում` բացօթյա։ Երևանում նախատեսվում է անցկացնել համերգներ և տարբեր թատերական ներկայացումներ երեխաների համար

Մի շարք միջոցառումներ են անցկացվում առավոտից ամբողջ հանրապետությունում։ Ազատության հրապարակում համերգ կլինի և երեխաների կավճանկարների մրցույթ։ ԱԺ-ն, ավանդույթի համաձայն, կրկին իր դռները կբացի երեխաների և նրանց ծնողների առջև։

Երեխաներին արդեն շնորհավորել է խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը։

«Սիրելի՛ երեխաներ և ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխայի դերն ու նշանակությունը պետության համար նույնն է, ինչ յուրաքանչյուր ընտանիքի համար: Այդ դերն ու կարևորությունը չարժևորելը, զարգացմանը չնպաստելը կնշանակի չմտածել ու քայլեր չձեռնարկել երկրի առաջընթացի համար: Երեխայի ծնունդով ավելի է ամրապնդվում օջախի հիմքը, ավելի տեսանելի դառնում նրա ապագան, ավելանում սերն ու ջերմությունը տան պատերի ներսում և ընտանիքի անդամների մեջ» — գրված է շնորհավորական ուղերձում։

Խոսնակն ընդգծել է, որ այդպես է նաև պետության պարագայում, երբ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նշանակում է պետության ներուժի ավելացում, ևս մեկ հուսալի երաշխիք նրա հիմքի ամրության համար, ևս մեկ ամուր քար նրա բարձրացող պատի վրա, նրա խաղաղության ևս մեկ պաշտպան, ևս մեկ հենարան այդ պաշտպանի թիկունքին։

բարիք է ցանկացել Հայաստանի, Ղարաբաղի և Սփյուռքի երեխաներին։
«Թող խաղաղությունն ու հաջողությունը լինեն նրանց ճակատագրերի անբաժան ուղեկիցները», — ասվում է Սահակյանի ուղերձում։
Հայաստանը միացել է երեխաների իրավունքների կոնվենցիային 1992 թվականին, այնուհետև 1996 թվականին օրենք է ընդունվել երեխաների իրավունքների մասին։
Երեխաների պաշտպանության օրը միջազգային ամենահին տոներից մեկն է, այն ամբողջ աշխարհում նշվում է 1950 թվականից։ Այն անցկացնելու որոշումն ընդունվել է կանանց ժողովրդավարական միջազգային ֆեդերացիայի հատուկ նստաշրջանի ժամանակ 1949 թվականի նոյեմբերին։ ՄԱԿ-ն աջակցել է այս նախաձեռնությանը և հայտարարել երեխաների իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանությունն իր գործունեության առաջատար ուղղություններից մեկը։